Համազգայինի և ՀՅԴ ԱԵՄ֊ի համատեղ միջոցառումը Քոլատակում
Այսօր՝ հուլիսի 19-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության համատեղ նախաձեռնությամբ Մաղավուզ գյուղի Համազգայինի ազգային երգի ու պարի խմբակների երեխաների համար կազմակերպվեց արշավ-էքսկուրսիա դեպի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում գտնվող Հակոբավանք:
Նախաձեռնությանը միացան նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված եւ Քոլատակում վերաբնակվեցած մի խումբ դպրոցականներ, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձենռած «Վերելք» Ճամբարի մասնակիցներ :
Իրար հետ ծանոթանալուց հետո նախաձեռնությանը մասնակից երեխաները ծանոթացել են Հակոբավանքի պատմությանը, ապա Խաչեն գետի երկայնքով կատարել քայլարշավ, որի ժամանակ նրանք սովորել են տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և արգելքները հաղթահարելու հմտությունները:
Այցի ընթացքում կազմակերպվեցին նաև զարգացնող մի շարք խաղեր, մրցույթներ, և նախաձեռնողների կողմից նվերներ հանձնվեցին Մաղավուզ և Քոլատակ համայնքների դպրոցներին և տեղահանված դպրոցականներին:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից Մաղավուզի ազգային երգի ու պարի խմբակների ուսուցիչները արժանացան շնորհակալագրերի:
Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ