Համազգայինի Արցախի գրասենյակը հայտարարում է գրական ստեղծագործական մրցույթ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համազգայինի Արցախի գրասենյակը հայտարարում է գրական ստեղծագործական մրցույթ

Համազգայինի Արցախի գրասենյակը հայտարարում է գրական ստեղծագործական մրցույթ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը հայտարարում է գրական ստեղծագործական մրցույթ Արցախում բնակվող երիտասարդների համար, որի արդյունքները կամփոփվեն ս.թ. հունիսի 26-ից հուլիսի 2-ը Արցախում կայանալիք գրական-մշակութային օրերի ընթացքում։ Կսահմանվեն տարբեր անվանակարգեր պոեզիայի և արձակի ժանրերում։ Մրցույթի նպատակն է՝ ճանաչել, բացահայտել, ներկայացնել Արցախի երիտասարդ ստեղծագործողներին, նպաստել նրանց գրական աշխատանքների տպագրմանը Սփյուռքի գրական թերթերում, ներկայացնել նրանց Հայրենիքում և Սփյուռքում։

Թեմաների ու ժանրերի ընտրությունն ազատ է։

Տարիքային շեմը՝18-30 տարեկան։

Մրցույթին մասնակցելու համար գրական ստեղծագործություններն ուղարկել artsakh@hamazkayin.com և hermineavagyan9@gmail.com հասցեներով էլ. հասցեով։

Հայտում պետք է նշել՝ անուն,ազգանուն, հեռախոսահամար, կենսագրական տվյալներ, մեկ լուսանկար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ս.թ.հունիսի 20-ը։

Գրական տարբեր անվանակարգերում հաղթողները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 097 720072 կամ 033 720172 հեռախոսահամարներով:

Hamazkayin Central

1