Համազգայինի Արցախի գրասենյակը բուհ ընդունվողների համար կրկին կազմակերպում է հայոց լեզվի անվճար դասընթացներ
Գլխավոր » Լրահոս » Համազգայինի Արցախի գրասենյակը բուհ ընդունվողների համար կրկին կազմակերպում է հայոց լեզվի անվճար դասընթացներ

Համազգայինի Արցախի գրասենյակը բուհ ընդունվողների համար կրկին կազմակերպում է հայոց լեզվի անվճար դասընթացներ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը բուհ ընդունվողների համար կրկին կազմակերպում է հայոց լեզվի անվճար դասընթացներ։ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները կրկին հնարավորություն ունեն մասնակցելու հայոց լեզվի անվճար դասընթացներին, ինչի արդյունքում կարող են ամրապնդել ունեցած գիտելիքները և ավելի արդյունավետ պատրաստվել միասնական քննություններին։

Դասընթացները վարում են մեր հմուտ մասնագետները՝ Նվարդ Բաղրյանը և Նաիրա Սարգսյանը:

Տեղերը սահմանափակ են։ Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի1-ից։

Հասցե` ք.Ստեփանակերտ Կնունյանցների 17

Հեռ. 097337535 097255358

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:

1