Համազգայինը շարունակում է սատար կանգնել Արցախից տեղահանված երեխաներին
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Երեւանում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, օրերես մեկնարկել են դասապատրաստման ամառային խմբակներ, որտեղ հաճախում են Արցախից տեղահանված երեխաները։ Խմբակները նախատեսված են կրտսեր և միջին խմբերի համար՝ առանձին-առանձին։
Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ անվճար դասապատրաստման եւ ստեղծագործական խմբակներ են գործում նաեւ ՀՀ Մասիս, Աբովյան եւ Գյումրի համայնքներում:
Համազգայինի այս ծրագրերը կոչված են կրթության եւ մշակույթի ճանապարհով սատար կանգնելու Արցախից տեղահանված երեխաներին։
Հետեւեք Ապառաժ-ին հետեւյալ հղումներով՝