Համալրվել են ՀՅԴ շարքերը
Հունվարի 28-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել երդման արարողություն. ՀՅԴ շարքերը համալրել են 4 ընկերներ:
Նրանք երդվեցին միշտ հավատարիմ մնալ ՀՅ Դաշնակցության Ծրագրին, Կանոնագրին և որոշումներին և բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի, նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի ու հայության ազատագրության դատին:
Երդման արարողության կնքահայրն էր վաստակավոր կուսակցական ընկեր Գեորգի Պետրոսյանը: