Համալրվել են ՀՅԴ Արցախի կառույցի շարքերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Համալրվել են ՀՅԴ Արցախի կառույցի շարքերը

Համալրվել են ՀՅԴ Արցախի կառույցի շարքերը

ՀՅԴ Երևանի «Ոստան» քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել կոմիտեի աշխատանքների ամփոփման և առաջիկա անելիքների պլանավորմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները:

Միջոցառումը մեկնարկել է Երևանից և Արցախից 8 նորագիրների երդման արարողությամբ: Երդման կնքահայրեր Իշխան Սաղաթելյանը և Արթուր Մոսիյանն իրենց խոսքերում հատկապես կարևորել են պատմական այսպիսի բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում ՀՅԴ դերը և առաքելությունը, նոր ընկերներով շարքերը համալրելու և միասնական ջանքերով առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը:

1