Համալրվել են ՀՅԴ Արցախի կառույցի շարքերը
Գլխավոր » Գաղափարական » Համալրվել են ՀՅԴ Արցախի կառույցի շարքերը

Համալրվել են ՀՅԴ Արցախի կառույցի շարքերը

Երեկ՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման խորհրդանշական օրը կազմակերպվել էր երդման և խոստման արարողություն: Այն տեղի է ունեցել դաշնակցական Արտակ Իշխանյանի և իր ընկերների նահատակման վայրում, որն արդեն սրբավայր է դարձել նրանց ճանաչողների համար:

Արարողության ընթացքում 7 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցության, իսկ 5-ը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շարքերը:

Երդման և խոստման արարողության կնքահայրը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանն էր:

Արցախի ներկայիս հետպատերազմյան դժվարին իրավիճակում ՀՅԴ շարքերի համալրումը վկայություն է առ այն, որ վերստին ամրանում է հավատը ՀՅԴ-ի՝ որպես երկրի ազգապահպան, Միասնական Հայաստանի գաղափարով առաջնորդվող և ժողովրդի ճակատագրով մտահոգ միակ քաղաքական ուժի նկատմամբ:

Միասնական և կարող ուժերով շարունակվում է պայքարը հանուն Հայաստանի և Արցախի հարատևության:

1