Համագործակցության հուշագիր՝ Գրանիտի և Աշանի միջև
Գլխավոր » Լրահոս » Համագործակցության հուշագիր՝ Գրանիտի և Աշանի միջև

Համագործակցության հուշագիր՝ Գրանիտի և Աշանի միջև

Ապրիլի 18-ին ԱՄՆ Իլինոյս նահանգի Գրանիտ քաղաքը և Արցախի Հանրապետության Աշան համայնքը ճանաչվել են քույր քաղաքներ: Այս մասին հուշագիր է հրապարակել Գրանիտ քաղաքի քաղաքային խորհուրդը, որով հիմք է ստեղծվում երկու քույր քաղաքների միջև երկարաժամկետ համագործակցության, և հնարավորություն է ընձեռվում «մտքեր փոխանակել Աշան համայնքի հետագա տնտեսական կայունացման, մշակույթի զարգացման համար, որը կնպաստի ուժեղ սոցիալական կապեր հաստատել Արցախում»:

ՀՅԴ Հայ դատի Հարավային Իլինոյսի հանձնախմբի և Հայ դատի Արցախի գրասենյակի ջանքերի շնորհիվ այս երկու բնակավայրերի միջև բարեկամական կապերի հաստատումը հստակ ուղերձ է հղում Աշանի և Արցախի ամբողջ ժողովրդին, որ նրանք միայնակ չեն, քանի որ սփյուռքի իրենց հայրենակիցները և նրանց կողմից ընտրված պաշտոնյաները կշարունակեն պաշտպանել հայրենիքում ապրելու արցախցու իրավունքը:

1