Համաձայնեցված փաստաթուղթը չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցախահայերի վերադարձի իրավունքին
Գլխավոր » Լրահոս » Համաձայնեցված փաստաթուղթը չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցախահայերի վերադարձի իրավունքին

Համաձայնեցված փաստաթուղթը չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցախահայերի վերադարձի իրավունքին

Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։

Այդ պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։

Ավելին, Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցված փաստաթուղթը

֊չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը,
-չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից,
֊չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան,
֊չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցախահայերի վերադարձի իրավունքին,
-չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։

Սա փաստացի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։

Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դա տեղի չի՛ ունենալու։

Վստահ եմ՝ այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է մեր բնական դաշնակիցը։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

1