Համաարցախյան 5-րդ բանակում. ՀՅԴ ԱԵՄ-ի հայտարարությունը
Գլխավոր » Լրահոս » Համաարցախյան 5-րդ բանակում. ՀՅԴ ԱԵՄ-ի հայտարարությունը

Համաարցախյան 5-րդ բանակում. ՀՅԴ ԱԵՄ-ի հայտարարությունը

ՀՅԴ Նոր Սերունդ երիտասարդական միության և Արցախի երիտասարդական ու պատանեկան միությունների նախաձեռնությամբ օգոստոսի 4-9-ը կկազմակերպվի պատանեկան բանակում.

«ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից Արցախում կազմակերպվող ամենամյա բանակումները ամենասպասվածն էին Արցախի պատանիների համար։

Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 4-9-ը Բյուրականում կկազմակերպվի 5-րդ համաարցախյան պատանեկան բանակումը, որին կարող են մասնակցել 12-16 տարեկան բոլոր արցախցի պատանիները։

«Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» խորագիրը կրող պատանեկան բանակումը կյանքի է կոչվում FRA Nor Seround — ՀՅԴ Նոր Սերունդ երիտասարդական միության և ՀՅԴ Արցախի Երիտասարդական ու Արցախի պատանեկան միությունների կողմից՝ ՀՅԴ ԱԵՄ-ի 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում։

Գրանցվելու համար անհրաժեշտ է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11։00-ից 18։00 ժամանակահատվածում զանգահարել 093-12-13-37 հեռախոսահամարին։

Տեղերը սահմանափակ են»։

1