Հալեպում բախումներ են. Հայ համայնքը Հալեպի հայերին հորդորել է մնալ տանը
Գլխավոր » Լրահոս » Հալեպում բախումներ են. Հայ համայնքը Հալեպի հայերին հորդորել է մնալ տանը

Հալեպում բախումներ են. Հայ համայնքը Հալեպի հայերին հորդորել է մնալ տանը

Հալեպի հայկական Գանձասար օրաթերթի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարության եւ ՔԱՍԱՏ-ի միջեւ զինադադարի համաձայնությունից հետո վիճակը որոշակիորեն հանդարտվել է: Սակայն անորոշությունը մեծ է:

Հալեպի նահանգապետը երեկ գիշեր հայտարարություն է տարածել հորդորելով բնակչությանը զգոն լինել և հեռու մնալ բախումների վայրից:
Հայ համայնքը ևս Հալեպի հայերին հորդորել է մնալ տանը մինչև քաղաքում իրավիճակի կայունացումը

Այս պահին արձակուրդ է հայտարարվել Հալեպի կրթական, ինչպես նաեւ պետական հաստատությունների համար, բացի ծառայողական հաստատություններից եւ հիվանդանոցներից։

Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ, բոլորը՝ քաղաքացիական անձինք, իսկ 25-ը վիրավորվել են։
«Սիրիայի դեմոկրատական ուժերը», որը քրդերի կողմից գլխավորած ուժ է և աջակցություն է ստանում Միացյալ Նահանգներից, նույնպես հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել պատասխան կրակը։

1