«Հաղթանակի կարևորագույն պայմանն անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը ». Պետրոս Ղևոնդյան
Գլխավոր » Գաղափարական » «Հաղթանակի կարևորագույն պայմանն անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը ». Պետրոս Ղևոնդյան

«Հաղթանակի կարևորագույն պայմանն անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը ». Պետրոս Ղևոնդյան

Հաղթանակի կարևորագույն պայմանն, ինչպես բազմիցս նշում էր Պետոն, անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը:
Այսօր Ազգային հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի, հիշատակի օրն է:

Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964-ի հունվարի 30-ին Պռոշյան գյուղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։

Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի հենակետերի ոչնչացման գործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկեան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրաւոր մարտիկին:

Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթիւն՝ ականի բեկորներից զոհվում է Պետրոս Ղևոնդյանը:

Որ ճակատում էլ եղավ Պետոն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապես մնաց նույն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակյաց զինվոր:

1