Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
Գլխավոր » Լրահոս » Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Արդարադատության միջազգային դատարանն այսօր հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով:

Անդրադառնալով Արցախի գազամատակարարումը, կապը և էլեկտրամատակարարումը  խափանելուց կամ խոչընդոտելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ Հայաստանի պահանջին, ապա Հաագայի դատարանը գտնում է, որ Հայաստանը չի հիմնավորել այն, որ Ադրբեջանն է խաթարում Արցախի գազամատակարարումը:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հայաստանը պահանջել էր կիրառել  ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Yerevan.Today

1