Գուրգեն Ներսիսյանը հրավիրվել է ԱՀ ԱԺ՝ բացատրություններ տալու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Գուրգեն Ներսիսյանը հրավիրվել է ԱՀ ԱԺ՝ բացատրություններ տալու համար

Գուրգեն Ներսիսյանը հրավիրվել է ԱՀ ԱԺ՝ բացատրություններ տալու համար

Այսօր՝ մարտի 8-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ԱՀ նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել են ներկայանալ ԱՀ Աժ՝ մարտի 7-ին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ իր կողմից հնչեցված արտահայտությունների համար բացատրություններ տալու պահանջով։

Հարկ ենք համարում նշել, որ հարցազրույցի ընթացքում պետնախարարը մասնավորապես ասել էր․
«Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է  արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։

Նորանշանակ պետնախարարի Աշխատակազմի, տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է․  «Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել: Պարոն Ներսիսյանը խոսքում հատուկ շեշտել է, որ ինքը չի տիրապետում Հայաստանի կողմից տեղի ունեցող բանակցությունների խորքային բովանդակությանը, քանի որ ընդամենը մի քանի օր է՝ զբաղեցնում է պետնախարարի պաշտոնը»։

Այնուհանդերձ պետք է ընդգծել, որ նրա արտահայտությունները հակասում են  արցախյան հարցի լուծման վերաբերյալ պետական մակարդակով և հատկապես ԱՀ Ազգային ժողովի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Արցախի ժողովրդի կողմից 2022թ․ հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ին կայացած բազմահազարանոց հանրահավաքների ընթացքում որդեգրված պայքարի սկզբունքներին։

1