Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
Գլխավոր » Լրահոս » Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ դեկտեմբերի 9-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

 Նախքան նիստի աշխատանքներին անցնելը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը. «Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի  բոլոր պետություններին և նրանց  խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել  Ադրբեջանի ներկայիս  սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես  21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: Այնուհետև խորհրդարանը լռության  րոպեով հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային միակ հարցի՝         «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Նախագծին, որը նախօրեին արժանացել էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, 29 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:


1