ՀՅԴ ԱԵՄ-ը միշտ կհիշի նվիրյալ ընկեր Արթուր Աղասյանի աշխույժ կերպարը
Գլխավոր » Գաղափարական » ՀՅԴ ԱԵՄ-ը միշտ կհիշի նվիրյալ ընկեր Արթուր Աղասյանի աշխույժ կերպարը

ՀՅԴ ԱԵՄ-ը միշտ կհիշի նվիրյալ ընկեր Արթուր Աղասյանի աշխույժ կերպարը

Երկար փնտրելուց հետո գտնվել է ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Աղասյանի աճյունը։

Արթուրի աճյունը գտնվել է Մատաղիսում: Արթուրը 2020թ. հոկտեմբեր 5-ին եղբոր՝ Արսեն Աղասյանի հետ միասին հերոսաբար անմահացել է հանուն Հայրենիքի: 19-ամյա Արսենին հուղարկավորել էին, 2021 թվականի մարտի 30-ին, իսկ Արթուրի աճյունը գտնվեց միայն 9 ամիս անց:

Արթուր Աղասյանը աչքի է ընկել դեռ 2016թ. քառօրյա պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր: Այդ տարիքում հերոսացած երիտասարդը ՀՀ  նախագահի կողմից արժանացել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ»  պարգևի, ապա՝ սպայի բարձր կոչման:

Զինակից ընկերների խոսքով՝ Արթուրը, ստանալով հետնահանջի հրաման, իր զինվորներին ուղարկել է դեպի թիկունք, իսկ ինքը մնացել դիրքում և մինչև վերջ մարտնչել թշնամու դեմ:

«Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք: Այդ ժամանակ հետմահու, թե ողջ, մեդալով, թե առանց մեդալի, ինձ հերոս կզգայի», — քառօրյա պատերազմից հետո ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Աղասյանը:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

1