Գրքեր և սպորտային իրեր՝ մի շարք դպրոցների
Մայիսի 8-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ գրքերով համալրվել են Մարտունու շրջանի Աշան և Բերդաշեն համայնքների դպրոցների գրադարանները:
Բերդաշենի տնօրեն Արտակ Զարգարյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ ԱԵՄ-ին և Համազգային հայ կրթական միությանը՝ իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար և կարևորեց նման նախաձեռնությունների շարունակականության ապահովումը, քանի որ նման այցերը ոգևորում են բնակիչներին՝ հատկապես սահմանամերձ շրջաններում:
Արտակ Զարգարյանը նշեց, որ պատերազմից հետո աշակերտները սկսել են ավելի շատ օգտվել գրադարանից և հատկապես շատ են ընթերցում Մոնթե Մելքոնյանի մասին գրքեր:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան և Հացի համայնքների դպրոցների մարզադահլիճներին նվիրվել են նաև սպորտային պարագաներ: