Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է կրտսեր դիվանագետների
Գլխավոր » Երիտասարդական » Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է կրտսեր դիվանագետների

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է կրտսեր դիվանագետների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կրտսեր դիվանագետներին՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Պետական նախարարը ողջունել է դիվանագետների՝ հայկական երկրոդ պետությունը ճանաչելու և խորապես ընկալելու ցանկությունը, կարևորելով միջազգային հարթակներում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, քաղաքական ու տնտեսական պաշտպանվածությունն ամրապնդելու ուղղությամբ հետևողական աշխատանքները:

Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին, ոլորտ առ ոլորտ առանձնացրել տնտեսական հաջողությունները, պատասխանել կրտսեր դիվանագետների հարցերին:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել կրտսեր դիվանագետների արցախյան օրակարգը, որում մեծ տեղ է հատկացված իրական հատվածին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

1