Գիտաժողով՝ նվիրված Աղվանքի պատմությանը
Գլխավոր » Լրահոս » Գիտաժողով՝ նվիրված Աղվանքի պատմությանը

Գիտաժողով՝ նվիրված Աղվանքի պատմությանը

Մայիսի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԱԱ) պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագիրը կրող աշխատաժողով գիտագործնական քննարկում։ Այս կարևոր գիտական քննարկումը կայացավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների աջակցությամբ։ Ներկա էին պատմաբաններ, արևելագետներ, հոգևորոկաններ, աղվանագիտությամբ հետաքրքրվողներ։ Նիստը Տերունական աղոթքով բացեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ մաղթելով բարի և արդյունավետ ընթացք։

Բանախոսությամբ հանդե եկան աղվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ «Հայ Աղվանից եկեղեցին (սկզբնավորումից մինչև մեր օրերը)» աշխատության հեղինակ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին խորհրդական Մելանյա Բալայանը։ Նիստը վարում էր պատմաբան, ԱՀ մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Զ․Ըռքոյան

1