Գիշիում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Սերժիկ Շամամյանի ծննդյան 65-րդ տարելիցին
Գլխավոր » Երիտասարդական » Գիշիում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Սերժիկ Շամամյանի ծննդյան 65-րդ տարելիցին

Գիշիում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Սերժիկ Շամամյանի ծննդյան 65-րդ տարելիցին

Այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՅԴ Արցախի պատանեկան միության վարչության նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Գիշու միջնակարգ դպրոցում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված արցախյան ազատամարտի  հերոս Սերժիկ Շամամյանի ծննդյան 65-րդ տարելիցին:

Խաղի նպատակն է եղել՝ ամրապնդել բանակ-հասարակություն կապը:

Ինտելեկտուալ խաղին մասնակցել են Գիշու, Վազգենաշենի, Աշանի միջնակարգ դպրոցները ներկայացնող աշակերտները, Մարտունու N զորամասը ներկայացնող չորս խմբեր:

Արդար եւ համառ մրցապայքարում հաղթող թիմ է ճանաչվել Մարտունու N զորամասը ներկայացնեղ ‹‹Հարսանիք լեռներում›› թիմը: Հաղթող թիմի ավագ Տիգրան Զաքարյանի խոսքով՝ գեղեցիկ միջոցառման է ականատես եղել եւ մասնակցել:

‹‹Շատ եմ տպավորվել խաղից: Ուրախ եմ, որ կարողացանք զարգացնել մեր գիտելիքները: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ հուսով եմ, որ այն շարունակակ կլինի››,- հավելել է նա:

Առաջնակարգ տեղեր են գրավել Վազգենաշենի ‹‹Արաբո››, Մարտունու N զորամասի ‹‹Արիս›› թիմերը:

Հաղթող թիմերը պարգեւատրվել են պատվոգրերով եւ խորհրդանշական նվերներով:

Հասմիկ Հակոբյան

1