Գիշերը Գեղարքունիքում լարված է եղել․ կրակոցներ են հնչել
hraparak.am-ը գրում է․ «Ողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաձգային զենքներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ։
Մենք կապվեցինք Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։
Մեր հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հրաձգային զենքեր են օգտագործվել, գնդացիր, ավտոմատ, ինքնաձիգ եւ այլն»։