«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» կսատարի «Հայաստան» դաշինքին
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» կսատարի «Հայաստան» դաշինքին

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» կսատարի «Հայաստան» դաշինքին

«Հայաստան» դաշինք

«Այո՛, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պատերազմի հենց առաջին օրերից մեկնեց Արցախ, սկզբում եղավ Մատաղիսում, ապա տեղափոխվեց Բերձորի հատված։ Մենք գլուխներս բարձր այսօր կարող ենք ասել, որ մենք ոչ մի քայլ չենք նահանջել, մենք մարտնչել ենք ու չենք պարտվել», — քիչ առաջ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

«Պարտվել է այս տականքը, որը մեր երկիրն այսօր հասցրել է այս ծանր վիճակին։ Մենք ունեցանք երեք զոհ, վիրավորներ, բայց մեր կամքը այսօր էլ անկոտրում է մնացել։ Ուսումնասիրելով առկա իրավիճակը՝ եկել ենք այն եզրակացության, որ ներքին թուրքը սողոսկել է մեր հայրենիք ու կամաց-կամաց ուզում է կործանել մեր երկիրը։ Ես դեռ երեք տարի առաջ եմ ասել, որ Նիկոլը պրոյեկտ է, որ մենք կանգնելու ենք հայրենիք կորցնելու վտանգի առաջ։ Ես կոչով դիմում եմ ձեզ , որպեսզի սատար կանգնենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայստան» դաշինքին։ Նրանց մեջ է մտնում փառավոր ճանապարհ անցած ՀՅԴ-ն, Սյունիք աշխարհում ձևավորված այդ նոր կուսակցությունը, որը դեռ 18 թվականին է ապացուցել այս իշխանություններին, որ իրենք տեղ չունեն Սյունիքում։ Առաջ դեպի հաղթանակ, քանզի մենք ենք տերը մեր երկրի, մենք չենք պարտվել, կրկնում եմ»,- հավելեց Գրիգորյանը։

hraparak.am

1