Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի․Մեհդի Սոբհանի
Գլխավոր » Լրահոս » Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի․Մեհդի Սոբհանի

Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի․Մեհդի Սոբհանի

«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», — «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ազատության» հարցին, թե Իրանը՝ իբրև մեր տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը, ինչպե՞ս է տեսնում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը․ «Պե՞տք է Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Ի վերջո, մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողությունները, պատմությունն ու մշակույթը»:

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանեց. «Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները»:

Հարցին, թե այդյո՞ք պետք է ապահովվի նրանց անվտանգությունը։ Սոբհանին պատասխանեց, — Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այդ պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ։

Հարցին, թե արդյո՞ք արցախահայերը պետք է ինքնավարության որոշակի աստիճան ունենան, որպեսզի ապահովվի այդ անվտանգությունը, հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ շրջափակում, պատերազմ, Իրանի դեսպանը պատասխանեց, — Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝ պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն դրա շուրջ։ Եկեք մենք և Դուք որոշում չկայացնենք նրանց փոխարեն, նշեց նա։ Հարցին, թե ո՞վ պետք է որոշի՝ դեսպանը նշեց, որ իր կարծիքով պետք է բանակցեն կողմերը։

Իսկ թե, որ կողմի հետ բանակցությունը կայանա՝ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների՞ միջև, դեսպանը պատասխանեց, որ դա պետք է սկսվի եւ դա համաձայնության հարց է․ «Նպատակը պետք է լինի Ձեր ասած անվտանգությանը և նրանց իրավունքներին հասնելը»,-նշեց նա։

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հարցազրույցի հրապարակումից հետո չուշացավ ադրբեջանական կողմի արձագանքը։ Տելեգրամյան ալիքներում նրանք անդրադառնալով Իրանի դեսպանի հարցազրույցին՝ նշեցին, որ Բաքուն դադարել է հավատալ իրանական անկեղծությանը։ Միեւնույն ժամանակ մեղադրելով Իրանին՝ երկրում որոշ էթնիկ խմբերի իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակման համար։ Նրանք հույս են պահում նաեւ, որ Իրանի նոր կառավարության ձեւավորումից հետո՝ կվերանայվի ՀՀ-ում Իրանի դեսպանի պաշտոնավարումը։


															
1