Ղարաբաղի հարցը համազգային է, այս պայքարը պիտի ավարտենք հաղթանակով. Արթուր Մկրտչյան
Գլխավոր » Գաղափարական » Ղարաբաղի հարցը համազգային է, այս պայքարը պիտի ավարտենք հաղթանակով. Արթուր Մկրտչյան

Ղարաբաղի հարցը համազգային է, այս պայքարը պիտի ավարտենք հաղթանակով. Արթուր Մկրտչյան

Ղարաբաղի հարցը համազգային է և ընդունվում է առաջնային: Այս պայքարը պիտի ավարտենք, և համոզված եմ՝ հաղթանակով». Արթուր Մկրտչյան

Այսօր կլրանար ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 66 ամյակը:

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն, ով պաշտոնը ստանձնել է Արթուր Մկրտչյանի մահից հետո, նրա 60-ամյակին նվիրված միջոցառմանը անդրադարձել է որպես պետական-քաղաքական գործիչ և որպես մարդ Արթուր Մկրտչյանի ազնվությանն ու մաքրությանը և շեշտել՝ նրա օրոք Ղարաբաղը ստանձնել է քաղաքականություն թելադրողի դերը:

«Քաղաքականությունը գերագույն բարոյական քայլն է, որ պետք է արվի»,- Արթուրի խոսքը մեջբերել է Գեորգի Պետրոսյանը: Ըստ նրա՝ Արթուր Մկրտչյանը կարողացել է հանուն պետական համակարգի ստեղծման համախմբել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժերին և անհատներին, այդպես հիմք դնելով մունք-ի՝ բացառելով ես-ը:

1