Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը
Գլխավոր » Լրահոս » Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Վեհափառը արցախցիների՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու պահանջի մասին տեղյակ է ընդհանուր, լրատվամիջոցներից, հրապարակումներից, որովհետև դա բաց նամակ էր։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիները Վեհափառ Հայրապետին նամակ խնդրագիր էին ուղարկել, որ նա ընդառաջ գնա իրենց կոչին և Արցախի թեմի առաջնորդին փոխի։
«Տեսեք, նման դեպքերում հոգևորականների, սրբազանների պարագայում, նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով, ընթացքում, եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք։ Բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ, եկեղեցու ներքին խաղաղությունը և միասնականությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի և մեզ իմաստություն պարգևի»,–ասաց նա։

1