Գեղամ Ստեփանյանը Ուրուգվայում ունեցած հանդիպումներին անդրադարձել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ ատելության քաղաքականությանը
Գլխավոր » Լրահոս » Գեղամ Ստեփանյանը Ուրուգվայում ունեցած հանդիպումներին անդրադարձել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ ատելության քաղաքականությանը

Գեղամ Ստեփանյանը Ուրուգվայում ունեցած հանդիպումներին անդրադարձել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ ատելության քաղաքականությանը

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ուրուգվայ կատարած այցին

«Այցելել եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։

Շնորհակալություն եմ հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությանը և դրան հակազդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շարունակվող շրջափակման վերացման ուղղությամբ միջազգային հանրության ներգրավվածությանն ու ակնկալվող աջակցությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են նախանշված ուղղություններով համագործակցության հետագա քայլերը»։

1