Գազի մատակարարման վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան. Հայկ Խանումյան

Սեպտեմբերի 29-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը բարձրացրել է Արցախը ՀՀ-ին կապող միջանցքով ինտերնետ կապի, էլետրաէներգիայի, գազի անխափան մատակարարման հարցը:
Ի պատասխան՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշել է, որ ինտերնետային կապն արդեն անցկացված է: «Գազի մատակարարման լուծման վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան: Էլեկտրագծերի հետ կապված ևս դժվարանում եմ ասել: Համենայնդեպս ձմռանը լույս չունենալու խնդիր չկա, որովհետև էլեկտրական էներգիա ստանում ենք նաև տեղական արտադրանքով»: