«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից $ 10.000՝ «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին
«Երկիր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին նվիրատվություն կատարած կազմակերպություններին: Հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր ծրագրին 10.000 ԱՄՆ դոլար նվիրատվությունէիրականացրել «ԳագիկԾառուկյան»բարեգործականհիմնադրամը։
«Մենք շարունակում ենք տարբեր չափի նվիրատվություններ ստանալ հարյուրավոր հայրենակիցներից։ Յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս ծրագրում՝ ցանկացած չափի գումար փոխանցելով հաշվեհամարին»,- նշված է «Երկիր» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ մանրամասներն՝
այստեղ — http://www.yerkir.am/news/view/211033.html
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնել են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։
yerkir.am