Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»
Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։
Հիշեցնենք, որ բանաձեւն ավելի վաղ ընդունել է Ֆրանսիայի Սենատը, իսկ նախօրեին՝ Ֆրանսիայի Ազգային ասամբլեան։
Ֆրանսիայի ԱԳՆ պաշոնական կայքում բանաձեւի հետ կապված իշխանության պաշտոնական դիրքրոշումն արտահայտող հաղորդագրություն է տեղադրվել, որում ասվում է․ «Այս տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է եւ չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։ Այն ընդունվել է անկախ՝ համապատասխան իշխանության բաշխման սկզբունքին։ Կառավարության դիրքորոշումը հայտնի է, այն արտացոլված է նախարարի՝ նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել երկրներին՝ առաջ գնալու բանակցություններում եւ հասնելու խաղաղության»։ Այս համատեքստում Հանրապետության նանխագահն աջակցել է Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը հանգեցրել է ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման»։
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ սխալ կա։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հավանաբար, տեղյակ չէ, որ Պրահայում հանդիպմանը մասնակցել է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե նախագահը (les Présidents arménien et azerbaïdjanais)։ Նման «մանրուքների» նկատմամբ անուշադրությունը առիթ է ստեղծում հեռուն գնացող եզրակացություններ անելու համար