Ֆրանսիայի ԱԳՆ-ն ներողություն Է խնդրել Բաքվից՝ հայերի բողոքի ակցիայի համար

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ «անընդունելի միջադեպերի» համար։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, փոխանցում է Sputnik Արմենիան։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում նշել են, որ կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները ադրբեջանական դեսպանատան անվտանգության համար:
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի հայերը ակցիա են կազմակերպել Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։ Ցուցարարները պնդում էին, որ ադրբեջանցի դիվանագետները վիրավորել են իրենց։