Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ Արցախում
Գլխավոր » Լրահոս » Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ Արցախում

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ Արցախում

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամն ու Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, կազմակերպել են ֆրանսիական և հայկական ազգային մոտիվներով ձեռքի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև ֆրանսիական և հայկական երգեր ու պարեր, նորաձևության ցուցադրություն: Կենտրոնում են այժմ ընթանում Հադրութի ՄՊՍԿ-ի խմբակների պարապմունքները։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայ օգնության միության Արցախի միավորի վարչության անդամները։ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառման ընթացքում Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը կենտրոնին է նվիրել կարի մեքենա` մաղթելով նոր ստեղծագործական ձեռքբերումներ։

Հադրութի ՄՊՍԿ տնօրեն Իրա Թամրազյանը շնորհակալություն է հայտնել ՀՕՄ-ի Արցախի միավորին և «Թևանիկ» խմբին` կենտրոնին աջակցելու համար։ Նա հիշեցրել է, որ ՀՕՄ-ի նվիրած կարի մեկ մեքենա մնացել է Հադրութում և վստահեցրել է, որ նվիրաբերված սարքավորման շնորհիվ իրենց սաները կհամալրեն կորսված հավաքածուները։

1