Ֆիլմը՝ պայքարի զենք եւ ճշմարտության վկա
Գլխավոր » Լրահոս » Ֆիլմը՝ պայքարի զենք եւ ճշմարտության վկա

Ֆիլմը՝ պայքարի զենք եւ ճշմարտության վկա

Մարտի 14-ին, ժամը 18:30-ին, TCF ընկերության գրասենյակում «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ն «ռեԱրմենիա» ակադեմիայի հետ համատեղ իրականացնում են «20 20-ի հրեշտակները» ֆիլմին նվիրված միջոցառում։ Մուտքն ազատ է:

Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» խաղարկային ֆիլմը նվիրված է 44-օրյա պատերազմին մասնակից բուժաշխատողներին: Սա նոր հնարավորություն է աշխարհին ցույց տալու հայկական իրականությունը՝ մարդկային պատմությունների միջոցով: 

Ջիվան Ավետիսյանը հայ միջազգային մրցանակակիր կինոռեժիսոր է։ Նա մինչ այս ստեղծել է մի շարք վավերագրական, կարճամետրաժ և խաղարկային ֆիլմեր, այդ թվում՝ «Թևանիկ» (2014), «Վերջին բնակիչը» (2016), «Դրախտի դարպաս» (2019) և «Վերածնվածը» (հետարտադրական փուլ) ֆիլմերը։

Միջազգային մրցանակակիր կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և հայ անվանի մշակութային գործիչները կհավաքվեն մեկ հարկի տակ՝ քննարկելու ֆիլմի՝ որպես վավերագրման և քարոզչական հզոր տեղեկատվական գործիքի դերը հիբրիդային պատերազմների դարաշրջանում:

Միջոցառման ընթացքում ներկաները կծանոթանան «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին, կմասնակցեն «Ֆիլմի ուժը. վավերագրում և ազդեցություն» թեմայով պանելային քննարկմանը:

Արցախյան հակամարտության օրինակով, այս միջոցառումը կանդրադառնա կինոարվեստի ուժին՝ որպես պատմական իրողությունների արձանագրման, հասարակական կարծիքի ձևավորման և միջազգային հանրությանը ճշմարտությունը հասցնելու միջոց։ 


Այսօր, երբ տեղեկատվական պատերազմը նույնքան ահեղ է, որքան ռազմականը, ֆիլմը դառնում է առաջնագծի զենք: Համաշխարհային ֆիլմարտադրությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է կինոն հասնել այնտեղ, ուր դիվանագիտությունը հաճախ անզոր է:

«2020-ի հրեշտակները» ֆիլմի ներկայացման բանախոսներն են՝
Ջիվան Ավետիսյան — «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր
Սարգիս Մելիքսեթյան — «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն
Նարեկ Հարությունյան — «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ

Պանելային քննարկման բանախոսներն են՝
Արամ Մեհրաբյան — «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն, Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն
Զավեն Բոյաջյան — թարգմանիչ, կինոգետ
Գայանե Մանուկյան — «Ազգային ցանց» մեդիա մշակութային հարթակ

1