Էթնիկ զտման ենթարկված քրիստոնյա հայերի ճակատագիրը և Ադրբեջանի կողմից հայկական սրբավայրերի պղծումը. Արամ Վարդևանյանի ելույթը ԱՄՆ-ում
Գլխավոր » Լրահոս » Էթնիկ զտման ենթարկված քրիստոնյա հայերի ճակատագիրը և Ադրբեջանի կողմից հայկական սրբավայրերի պղծումը. Արամ Վարդևանյանի ելույթը ԱՄՆ-ում

Էթնիկ զտման ենթարկված քրիստոնյա հայերի ճակատագիրը և Ադրբեջանի կողմից հայկական սրբավայրերի պղծումը. Արամ Վարդևանյանի ելույթը ԱՄՆ-ում

Քրիստոնյա հայ գերիների վերադարձի հրատապությունը, ովքեր դեռ ապօրինի պահվում են Բաքվում, ինչպես նաև ամերիկյան և միջազգային առաջնորդության բարոյական պարտավորությունը՝ դադարեցնելու Փաշինյանի կառավարության զանգվածային ձերբակալությունները և Մայր Աթոռի եպիսկոպոսների ու բարերարների՝ այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու հետապնդումը՝ այս բոլոր թեմաների շուրջ Վաշինգտոնում, 2026 թ. Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում (IRF Summit)՝  փաստաբան Արամ Վարդևանյանը  ելույթ ունեցավ՝ աշխարհի հիմնական կրոնական առաջնորդների միջազգային հավաքի առջև: 

«Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել՝ զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։
 
Մեր խոսքի ընթացքում Քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը»,- նշել է Արամ Վարդևանյանն՝ իր ելույթում։

Տեղեկությունները՝ ԱՄՆ Հայ Դատի կայքից:

1