Էրդողանը նորից հոխորտացել է
Թուրքիան վճռական է իր արժանի տեղը գրավել նոր քաղաքական եւ տնտեսական աշխարհակարգում, որի ձեւավորումը արագանում է համաճարակի հետ միասին: Ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է այդ երկրի նախագահը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, երկրի իշխանությունները մտադիր են թուրք երիտասարդներին թողնել մեծ եւ ուժեղ Թուրքիա, ու վերջին 18 տարիների ընթացքում կառավարությունը ստեղծել է անհրաժեշտ պայմաններ այդ նպատակին հասնելու համար:
«Թուրքիան շատ ավելին ունենալու ներուժ ունի»,- ասել է Էրդողանը:
Նա նաեւ նշել է, որ իր նպատակներից հրաժարվելու համար Անկարայի վրա ճնշում գործադրելն անօգուտ է:
«Արագացնելով բարեփոխումները մենք ձախողեցինք նրանց ջանքերը, ովքեր գիտակցելով, որ Թուրքիան չի կարող ծնկի գալ, ուժեղացրել էին մեզ վրա դիվանագիտական եւ տնտեսական ճնշում գործադրելու փորձերը»,-ասել է Թուրքիայի նախագահը:
yerkirmedia.am