Էրդողանը «նավթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին․ Սա ահաբեկչության հովանավորչության պաշտոնական հայտարարություն է. Շահան Գանտահարյան
Գլխավոր » Լրահոս » Էրդողանը «նավթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին․ Սա ահաբեկչության հովանավորչության պաշտոնական հայտարարություն է. Շահան Գանտահարյան

Էրդողանը «նավթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին․ Սա ահաբեկչության հովանավորչության պաշտոնական հայտարարություն է. Շահան Գանտահարյան

Էրդողանը «նավթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին։  Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։  

«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է «Ազդակ»  թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ Կարեի է ասել, որ Էրդողանը բաց տեքստով ասում է այն, ինչ իբրեւ քաղաքական նպատակ չեր հայտարարում, բայց բոլոր գործողությունները դրան էին միտված։ Խաղաթղթերի բացումը Էրդողանի կողմից մի քանի շարժառիթային հանգամանք է ներառում. -նախ իհարկե ռազմական գետնի վրա իր կորցրած ճակատները, հատկապես Իդլիբում։ -Մոսկվա — Անկարա ռազմավարական ապամերձեցման նորագույն միտումները՝ դրա վառ ապացույց կարելի է նկատել Մոսկվայում կայացած ընդունման հատուկ պահվածքը նախագահ Պուտինի  կողմից։ -Փախստականների արտահոսքի կամ բացթողման  սպառնալիքի ոչ լիարժեք աշխատելը։ -Լիբիայում առաջադրված նպատակների կատարման դիմաց գոյություն ունեցող խոչընդոտները։ Նման հայտարարությամբ Էրդողանը պարզ է դարձնում, որ փախստականների նման ահաբեկիչներին եւս շահարկման իբրեւ խաղաթուղթ է օգտագործում․ փախստակնների համար Եւրոպայից մեծ գումարներ վերցնելու, ահաբեկիչներին էլ Սիրիայում իր առաջադրած անվտանգության գոտիների ստեղծման համար։ Իդլիբում գրանցվող թուրքական նկատելի նահանջի շարունակության տեսանելիությամբ նա ուզում է իր գործոնի անխուսափելի չեզոքացման դիմաց ստանալ նավթային պաշարներ։ Բացահայտ տնտեսական առեւտրի կոչ է ներկայացնում Մոսկվային, սիրիական բնական հարստությունն  իրար միջեւ բաժանելու առաջարկով։ Միաժամանակ նման հայտարարությամբ նա պաշտոնապես ստանձնում է ահաբեկիչների հովանավորչությունը։ Նման բացահայտ առաջարկ կարծում եմ խոսում է Անկարայի՝ տարածաշրջանում  նեղ իրավիճակում հայտնված լինելուն մասին։  

nt.am

1