Ընդմիշտ հերոս ընկերներիդ հետ ես, ովքեր քեզ պես սիրեցին Հայրենիքը այնպես մաքուր սիրով, որպիսին քո շուրթերից հնչող երգերի մեջ է
Գլխավոր » Գաղափարական » Ընդմիշտ հերոս ընկերներիդ հետ ես, ովքեր քեզ պես սիրեցին Հայրենիքը այնպես մաքուր սիրով, որպիսին քո շուրթերից հնչող երգերի մեջ է

Ընդմիշտ հերոս ընկերներիդ հետ ես, ովքեր քեզ պես սիրեցին Հայրենիքը այնպես մաքուր սիրով, որպիսին քո շուրթերից հնչող երգերի մեջ է

Համազգայինի Արցախի գրասենյակը գրառում է հրապարակել 44 օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված Դաշնակցական Գևորգ Հաջյանի մասին.

«Հիշելով Համազգայինի Արցախի գրասենյակի ընկերոջն ու բարեկամին՝ Գևորգ Հաջյանին Սիրելի ընկեր Գևորգ, Հայրենաշունչ ծրագրերի մի ամբողջ շարք ենք միասին արել, որոնցից ամեն մեկում փայլել է շնորհդ, որը, անշուշտ, աստվածատուր էր եւ նվիրումդ, որի հասցեատերը Արցախն էր… Այնքան համատեղ ծրագրեր մնացին կիսատ, քանզի ամեն ինչից զատ որոշեցիր նաեւ հերոսության ու անմահության ճանապարհով քայլել… Արցախը կանչեց քեզ:

Շնորհակալ ենք բոլոր այն լավ միջոցառումների համար, որոնք մեր հիշողություններում երբեք անցյալ չեն դառնա, շնորհակալ ենք, որ միասին հասանք մինչեւ Արցախի ամենահեռավոր գյուղերը ու փորձեցինք քո երգերով Կոմիտասի շունչը հասցնել այնտեղի մանուկներին, ազգային երգը հնչեցնել այնքան բարձր ու այնքան զուլալ, որ հասնի ամեն մեկի սրտին: Լույսերի մեջ մնա, Ընկեր, հիմա ընդմիշտ հերոս ընկերներիդ հետ ես, ովքեր քեզ պես սիրեցին Հայրենիքը այնպես մաքուր սիրով, որպիսին քո շուրթերից հնչող երգերի մեջ է…»:

1