Ընդդիմության հանրահավաքը` ի աջակցություն ձերբակալված սյունեցիների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Ընդդիմության հանրահավաքը` ի աջակցություն ձերբակալված սյունեցիների

Ընդդիմության հանրահավաքը` ի աջակցություն ձերբակալված սյունեցիների

Այսօր, Ապրիլի 22-ին Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք էր հրավիրել՝ ի պաշտպանություն քաղաքական հետապնդման ենթարկվող սյունեցիների։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

Այսօր մենք տեսանք, որ թուրքը Երևանում է. դա մեկ թուրք չէր, թուրքեր էին, շատ թուրքեր, որոնք հույս ունեին, որ դիմակներով էին և մենք կարող է՝ չճանաչենք․ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Բոլոր այն թուրքերը, որոնք թաքնվել էին ՔԿ աշխատասենյակներում, մեջքով էին կանգնած, երբ նկարվում էին, նրանց բոլորի դեմքը հատիկ-հատիկ ավելանալու է իրենց թուրք պատվիրատու Նիկոլի կողքին: Թրքություն էր, որն այսօր արեցին ՔԿ-ում, երբ թուրքին տվեցին շուռնուխցի մեր հայրենակցի տունը, թուրքին բերեցին Շուռնուխի պռնկին, նրանք վաղ թե ուշ արժանանանլու են թուրքի ճակատագրին»,- ասաց Մանուկյանը:

https://youtu.be/nfoips-VDLU

Նրա խոսքով՝ չի կարող մեր երկրում լինել նման թրքաբարո արարք: «Պատժվելու են: Թող պարգևավճարով իրենց հիշատակի մասին ֆիլմեր պատրաստեն, որովհետև այն թրքությունը, որն արեցին այսօր, հանուն մեր ապագա սերունդների, հանուն մեր զավակների, թոռների, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ իշխանությանը ծառայելու համար կարող է նման թրքություն անել: Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանել: Նրանք պետք է պատժվեն, որ արմատախիլ լինեն մեր երկրից»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Երևանի կենտրոնից ասում ենք՝ Սյունիքը միայնակ չէ՛, Արցախը որբ չէ՛. իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը:

Հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք՝ հանրապետության գլխավոր դատախազից պահանջելով սյունեցիների դեմ գործած բազմաթիվ իրավախախտումների դեմ ձեռնարկել կոնկրետ քայլեր, ինչպես նաև դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ սանձազերծված քաղաքական բոլոր հետապնդումները:

Շատ հստակ և օրենքի հիման վրա պահանջներ ունենք․ ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Առաջին կարևորագույն պահանջը՝ հայրենիքի ազատագրության համար մարտնչած, Սյունիքի սահմաններն անառիկ պահած հայ ժողովրդի հայրենապաշտ զավակները, որոնք այսօր անօրինական կերպով անազատության մեջ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասաց նա։

Մինասյանը նաև անդրադարձավ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցին և նշեց․

«Ձեզ հետ միասին ականատես եղանք մի բեմադրության, երբ գլխավոր հայրենադավը նախաապես իմանալով իր անձի նկատմամբ Սյունիքի մարզի բնակիչների վերաբերումունքն ու կարծիքը, գաղտագողի, առանց ՏԻՄ ներկայացուցիչների գիտությամբ, ներխուժել է Սյունիք։ Շատերի մոտ կարիծիք կա, որ նա իրավունք ունի ցանկացած ժամանակ այցելելու, սակայն ՏԻՄ պատասխանատվությունը այդ համայնքի բնակիչների շահերի պաշտպանությունն է՝ բոլոր ուղղություններով։ Առավել ևս երբ մարզ է գնում գործադիր իշխանության ներկայացուցիչը, պարտավոր էին տեղեկացնել։

Սադրիչ գործողություններ հրահրելու միջոցով հայրենիքի գլխավոր ազգադավը որոշել էր ճեմել Սյունիքի մարզի քաղաքներում։ Ոչ միայն ճեմել, ակնհայտ հրահրել սադրիչ գործողություններ»։

Մինասյանի խոսքով՝ հստակ պաշտոնական լիազորությունների չարաշահում է եղել, մինչդեռ իրավապահ մարմիններն առարկելու փոխարեն հլու-հնազանդ կատարել են այն՝ ծառայելով գլխավոր դավաճանին։

«Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի»,- ասաց նա՝ դիմելով դատախազությանը։ Այնուհետև նա շարունակեց. «Մենք պահանջում ենք Արթուր Դավթյանին, որ նա իջնի և հանդիպի քաղաքացիների հետ»։

Բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ոստիկանների և հավաքվածների միջև, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Դատախազության մոտ հավաքված քաղաքացիները վանկարկում էին՝ «առանց թուրքի Հայաստան»։

Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոցի ընթացքում զորքերի ոստիկաններից մեկի ինքազգացողությունը կտրուկ վատացավ։ Քաղաքացիները սկսեցին առաջին օգնություն ցույց տալ։

Հայտնի է, որ ոստիկանները բռնի ուժ կիրառել և բերման են ենթարկել հանրահավաքի մի շարք մասնակիցների, որոնց թվում է ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, ում բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Clashes between the members of the Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun) and policemen took place during the protest action in front of the General Prosecutor’s Office in Yerevan, Armenia
Clashes between the members of the Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun) and policemen took place during the protest action in front of the General Prosecutor’s Office in Yerevan, Armenia
1