Ձկնաբուծարաններ փակելը երեւի դրսից պատվեր է․ ձկնաբույծ
Գլխավոր » Լրահոս » Ձկնաբուծարաններ փակելը երեւի դրսից պատվեր է․ ձկնաբույծ

Ձկնաբուծարաններ փակելը երեւի դրսից պատվեր է․ ձկնաբույծ

«Կամ դրսից է զակազը, կամ մտավոր խնդիրներ ունեցող մեկն ասել է, մենք էլ՝ գնում ենք այդ ուղղությամբ, ուր ենք գնում՝ ոչ ոք չգիտի։ Ով է որոշել՝ 40։ Մենք ասացինք՝ մենք օգտագործում ենք 20-25 հազար լիտր վայրկյանում։

Մենք հորեր էլ ցույց տվեցինք։ Թվերով ապացուցեցինք, որ ապօրինի եւ տիրազուրկ թափվող հորերը հինգից բարձր է» ,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի երթի են իրականացրել: Միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, շարժվել  դեպի Կառավարութան շենք։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ շրջանառու համակարգով։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am

1