Ձևավորվել է Արցախի երիտասարդական խորհուրդը
Գլխավոր » Երիտասարդական » Ձևավորվել է Արցախի երիտասարդական խորհուրդը

Ձևավորվել է Արցախի երիտասարդական խորհուրդը

Այսօր՝ մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց «Արցախի երիտասրդական խորհուրդը»:

«Արցախի երիտասրդական խորհուրդ»-ը ձևավորվել է «Արցախի երիտասարդական համաժողով»-ի արդյունքում, որը կազմակերպվել էր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության կողմից սույն թվականի մայիսի 9-ին:

Խորհրդին անդամակցող Արցախում գործող 34 ՀԿ-ներ, երիտասարդական միություններ ու կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդներ այսօր կյանքի կոչեցին խորհրդի գործադիր կոմիտե՝ բաղկացած յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը պետք է հետամուտ լինի խորհրդի որոշումների կատարմանը:

Խորհրդի անդրանիկ նիստում օրակարգային հարց դարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի վերաբերյալ վերջերս հայտնի դարձած գաղտնի փաստաթուղթն ու դրանում պարունակվող այն սպառնալիքները, որոնք վտանգում են ՀՀ և ԱՀ տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը:

Հարցի վերաբերյալ քննարկումների արդյունքում խորհուրդը որոշում կայացրեց. «Հանձնարարել խորհրդի գործադիր կոմիտեին՝ դիմել ԱՀ իշխանություններին և պատասխանատու պաշտոնյաներին՝ վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հրապարակավ հայտնելու համար»:

Մասնակիցները իրենց մտահոգությունն հայտնեցին առ այն, որ մինչ օրս ԱՀ իշխանությունները այս հարցի կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, որն ուղղակի վտանգի տակ է դնում Արցախի Հանրապետության ապագան ու ճակատագիրը:

1