Ձախորդ օրերը կուգան ու կերթան, անկասկա՛ծ, մենք էլ Արցախ կվերադառնանք, հաղթանակա՛ծ. Աշոտ Սարգսյան
Գլխավոր » Լրահոս » Ձախորդ օրերը կուգան ու կերթան, անկասկա՛ծ, մենք էլ Արցախ կվերադառնանք, հաղթանակա՛ծ. Աշոտ Սարգսյան

Ձախորդ օրերը կուգան ու կերթան, անկասկա՛ծ, մենք էլ Արցախ կվերադառնանք, հաղթանակա՛ծ. Աշոտ Սարգսյան

Տարիներ առաջ Աշոտ Սարգսյանը Արցախի բարբառով մի մանարապատում էր գրել, նպատակ ունենալով առաջարկելու օտար վայրերում բնակվող հայրենակիցներին վերադառնալ Հայրենիք:

Մանրապատումը փոխադրաբար ներկայացվում է գրականով:
 
   ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ
 
         Մեր գյուղացի Ալեքսանդրը ընտանիքով Մոսկվայից եկել  է հայրենի գյուղ: Ծնողներին, հարազատներին տեսակցելուց հետո հանդիպել  է մանկության ընկերոջը՝ Վաղարշակին: Հաջորդ օրը Վաղարշակը «Բոխի» աղբյուրի մոտ մի ընտիր սեղան է պատրաստել, ընտանիքներով նստել են կերել-խմել, քեֆ արել:
   Ալեքսանդրը մի քանի բաժակ թթի օղիով ավանդական կենացները հերթով խմելուց հետո, ասել է.

  • Վաղո ախպեր, քեզ մատաղ, գիտեմ, թե ինչ դժվարությամբ ես աշխատում, չարչարվում բազմազավակ ընտանիքդ, ծնողներիդ  պահում, հուզմունքից քիչ է մնում «Ձախորդ օրեր» երգը երգեմ:
  • Սաշիկ ախպեր, քեզանից ինչ թաքցնեմ, ես լավ էլ ապրում եմ, մշտական աշխատանք ունեմ, մեծ այգի եւ հողատարածք ունեմ, ժամանակին վար ու ցանք եմ անում, փառք Աստծո, լավ էլ ապրում եմ: Ես էլ, որ քո ընտանիքդ եմ տեսնում  օտար երկրում ապրելիս, օտարի հաց ու ջրի նայելիս,  «Օտար ամայի ճամփեքի վրա» երգը սիրտս կտոր-կտոր է անում:
     
        Հիմա ես մտածում եմ, մեզ՝ թշնամու կողմից էթնիկ զտման ենթարկած, բռնի տեղահանած արցախցիներիս,  ներկա վիճակում վերը նշած երգերից ո՞րն է հոգեհարազատ: Իհարկե՝ մեծն Ջիվանու «Ձախորդ օրերը»:
     Ձախորդ օրերը կուգան ու կերթան, անկասկա՛ծ,
    Մենք էլ Արցախ կվերադառնանք, հաղթանակա՛ծ:
1