Դուրս ենք եկել փողոց հանուն արժանապատիվ Արցախի, հանուն Հայաստանի․ Գոռ Սարգսյանը՝ ՀՅԴ ՀԵՄ «Երիտասարդական երթին»

Դուրս ենք եկել փողոց հանուն արժանապատիվ Արցախի, հանուն Հայաստանի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Գոռ Սարգսյանը Նժդեհի աձանի մոտից մեկնարկած՝ ՀՅԴ ՀԵՄ-ի «Երիտասարդական երթի» ժամանակ։
«Դուրս ենք եկել հանուն մեր վաղվա օրվա, հանուն նրա, որ ուժեղ, անկախ և արժանապատիվ Հայաստանի գաղափարը փոխանցենք մեր հաջորդ սերունդներին, թույլ չտանք, որ մեր տեսակը վերանա»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։
yerkir.am