«Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել
Գլխավոր » Լրահոս » «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

«Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Ֆիլմի ցուցադրումը «Cinemas Guzzo»-ում երկարաձգվել է ևս մեկ շաբաթով։ Այժմ մինչև նոյեմբերի 4-ը ֆիլմը հասանելի կլինի Մոնրեալում ամեն օր՝ ժամը 19:20-ին և 21:20-ին։

Այն առաջիկայում կունենա ևս երկու ցուցադրություն. հոկտեմբերի 27-ին՝ Սակրամենտոյում, հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյում։

Այս բոլոր ցուցադրությունները նպաստելու են «Վերածնվածը» ֆիլմի ստեղծմանը։ Դուք նույնպես կարող եք աջակցել` կատարելով նվիրաբերում ստորև հղումով. https://igg.me/at/xkHKwaCdnjE/x/26665115

1