«Դիզակի գույներ» գեղանկարչական սիմպոզիումը եզրափակվեց ցուցահանդեսով
Գլխավոր » Լրահոս » «Դիզակի գույներ» գեղանկարչական սիմպոզիումը եզրափակվեց ցուցահանդեսով

«Դիզակի գույներ» գեղանկարչական սիմպոզիումը եզրափակվեց ցուցահանդեսով

Արցախում աշխատանքներն է ավարտել «Դիզակի գույներ» նկարչական 4-րդ սիմպոզիումը: Փակման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 12-ին, Ստեփանակերտի պատկերասրահում, որտեղ ներկայացվել են սիմպոզիումի մասնակիցների մոտ 70 գեղանկար: Սիմպոզիումի 6 օրվա ընթացքում, մասնակից 18 գեղանկարիչներ՝ շրջելով Արցախի տարբեր բնակավայրերում, իրենց գործերում ներկայացրել են տպավորությունները, զգացողությունները, արցախյան բնությունը, բնակավայրերն ու մարդկանց: «Դիզակի գույները» սիմպոզիումի փակման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, պաշտոնատար անձինք, արվեստագետներ ու արվեստասերներ: 

, պաշտոնատար անձինք, արվեստագետներ ու արվեստասերներ: 

 «Դիզակի գույներ» նկարչական ամենամյա սիմպոզիումը կազմակերպվում է 2017 թվականից՝ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ:

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

artsakhtert.com

1