«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում

Մեկնարկեց «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այստեղ միացել են Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։