«Դիմադրություն» շարժման երթը դեպի Եվրոպական միության գրասենյակ
Գլխավոր » Լրահոս » «Դիմադրություն» շարժման երթը դեպի Եվրոպական միության գրասենյակ

«Դիմադրություն» շարժման երթը դեպի Եվրոպական միության գրասենյակ

«Դիմադրություն» շարժման անդամները այսօր՝ հուլիսի 4-ին, հավաքվել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում, ապա երթով շարժվել դեպի Եվրոպական միության գրասենյակ:

Երթի մասնակիցների ձեռքին կային քաղբանտարկյալների լուսանկարներ։

«Այսօր մենք կարևոր գործողություններ ենք կատարելու, և անկախ նրանից, թե մեր քաղաքացիներն ինչ քաղաքական հայացքներ ունեն, այս ակցիաների վերաբերյալ առարկություններ չեն ունենալու»,- երթի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հիմնավորելով ակցիայի նպատակը՝ Վարդևանյանը հայտնեց, որ կարևոր էր, որ դատական համակարգն այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն, բայց, ըստ նրա, Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում, քանի որ ընդդիմությունը դեռ ունի կալանավորված մարդիկ, որոնք բանտում են ջհանգիրյանական արդարադատության հետևանքով, և այսօր ցանկանում ենք պարզել, թե Եվրոպայի միությունն այնտեղ ասելիք չունի՞:

«Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի՝ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը:

ԵՄ դեսպանատան մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ Այս ամիսների ընթացքում լռությամբ այս շենքը վերածվել է ամոթի շենքի:

«Իրականում այն գաղափարները, որ ուներ Եվրոպական միությունը, այս դեսպանատան միջոցով Հայաստանում բռնաբարվում են, նրանք աչք են փակում բոլոր անօրինականությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների դեմ հարձակումների, մեկ մարդու կամքով օրենքները փոխելու խայտառակ պրակտիկայի վրա: Վստահաբար այս դեսպանատան շենքից այսօր Բրյուսել ուղարկելու են հաղորդագրության, թե Հայաստանի քաղաքացիները փողոցում գործողություն էին իրականացնում դեսպանատան դիմաց, բայց հետաքրքիր է, թե ինչ պետք է գրեն՝ ինչ պատճառով են ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն ամոթ ասում ԵՄ դեսպանին»:

ԵՄ գրասենյակի առջև ակցիայից հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով։ Նրանք ՀՀ-ում ԵՄ դեսպան ԱՆդրեա Վիկտորինի և ԲԽԴ նախկին նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի համատեղ լուսանկարը թողեցին ԱԺ-ի ճաղավանդակների մոտ:

ԱԺ շենքից են Ջհանգիրյանին բերել, գցել մեր ջանին, հիմա փաթեթավորած հետ ենք տալիս. ասացին երթի մասնակիցները․․․

Այնուհետեւ երթը շարժվեց Սարյան պուրակ:

Սարյան պուրակում Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ վաղը՝ հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ է կազմակերպվելու:

arfd.am

1