Դիմադրության շարժման երիտասարդությանը

Իրանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ անդամ Կարեն Խանլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է հայ երիտասարդությանը.
«Սիրելի երիտասարդ ընկերներ, պարզից էլ պարզ է, որ Դիմադրության շարժման բուն բովանդակությունը՝ հայ ժողովուրդի հայրենատիրական իրավունքների՝ Արցախի Հանրապետության ինորոշման իրավունքի վերականգնման և Հայրենի բռնագրավված տարածքների ազատագրման հարցն է։ Բովանդակություն, հանուն որի դուք ներգրավվելեք տվյալ շարժման մեջ։ Հետևաբար ձեր ներգրավվածությունը գերազանցապես ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ երևույթ է, իր էությամբ։
Ինչքան ավելի խորացնեք ձեր ակտիվության գաղափարական բնույթը, այնքան ավելի Շարժումը կապաշտպանեք ռեակտիվ այլևայլ հարվածներից, և այնքան ավելի Շարժման ընթացող նավը կապահովեք քաղաքական փոթորիկներից ու վայրիվերումներից։
Այս առումով այժմեական և ուսանելի է ՀՅԴ 75-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի կոչի հետևյալ բաժինը․«Կարելի է մեղադրել Հ․ Յ․ Դաշնակցութիւնը այս կամ այն պարտութեան համար, այս կամ այն վրիպումին համար։ Կարելի չէ սակայն ամբաստանել զայն հայ ժողովուրդին համար զոհաբերելէ խուսափած ըլլալու մեղադրանքով։ Ամեն անգամ, որ հայ ժողովուրդի պատմութիւնը զինք հանած է ճակատագրական րոպէներու դիմաց, միշտ եւ ամենուրեք ներկայ եղած է Հ․ Յ․ Դաշնակցութիւնը, մի՛շտ առաջին գծի վրայ, մի՛շտ զոհուելու, զոհաբերելու պատրաստ։
Այս իրողութիւնը գիտակցեցաւ հայ ժողովուրդը ու լայն բացաւ իր հոգին Հ․ Յ․ Դաշնակցութեան առջեւ։Այս իրողութիւնը գիտակցեցան նաեւ բոլոր անոնք, որ հայ ժողովուրդը հարուածել կ’ուզէին, հայ ժողովուրդին հայրենի հողերուն բռնագրաւումը կը ծրագրէին ու իրենց առաջին հարուածը, տեւական հալածանքը վերապահեցին հայ ժողովուրդի ազատութեան, անկախութեան եւ հողերու ամբողջացման իտէալը մարմնաւորող ու այդ իտէալի իրականացման համար ամբողջական զոհաբերութեան պատրաստ միակ կուսակցութան՝ Հ․ Յ․ Դաշնակցութեան։
Ո՛րքան հալածեցին, դատեցին, դատապարտեցին զայն, ա՛յնքան ան արմատացաւ ժողովուրդի լայն խաւերու մէջ։
Ո՛րքան պայքարեցան ազատութեան ու անկախութեան դէմ, ա՛յնքան ան դարձաւ հիմնական պահանջը հայ ժողովուրդին։Ինչքան խլած պահեցին հայ Հայրենիքէն իր անբաժանելի մասը եղող հողամասերը, այնքան մտասեւեռում դարձաւ գերեալ հողերու ազատագրման պահանջը»։
(Հայրենիք օրաթերթ, 1965 հոկտեմբերի 28, Բոստոն, Առաջին էջ)»: