Դեկտեմբերի 26-ից Ստեփանակերտում գործում է «Լույսերի քաղաքը»
Գլխավոր » Լրահոս » Դեկտեմբերի 26-ից Ստեփանակերտում գործում է «Լույսերի քաղաքը»

Դեկտեմբերի 26-ից Ստեփանակերտում գործում է «Լույսերի քաղաքը»

Դեկտեմբերի 26-ից Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում իր հյուրընկալ դռներն է բացել «Լույսերի քաղաքը»։

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Լույսերի քաղաքում» սպասվում է հանդիպում Արցախյան այայի հետ, երեխաներին հյուր կգա Կաղանդ պապը, որից հետո
փոքրիկները կարող են դիտել «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը (Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն), ներկաները կհյուրասիրվեն հայկական համեղ գաթայով և կվայելեն «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի և Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի համատեղ համերգը։

1