Դավիթ Սարգսյանն ապօրինի էր զրկված ազատությունից
Գլխավոր » Լրահոս » Դավիթ Սարգսյանն ապօրինի էր զրկված ազատությունից

Դավիթ Սարգսյանն ապօրինի էր զրկված ազատությունից

Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։ Փաստորեն 1 ամիս և 20 օր Դավիթ Սարգսյանն ապօրինի զրկված էր ազատությունից, որից 20 օրը՝ բանտային, իսկ 1 ամիսը՝ տնային կալանքի տակ։

1