Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Սիրիա- Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը
Գլխավոր » Լրահոս » Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Սիրիա- Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը

Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Սիրիա- Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Սիրիա- Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը:

«Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան

Նախագահ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի

Մեծարգոյ Պրն Նախագահ,

Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին:

Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման:

Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հաւատքով պիտի յաղթահարէք ամէն խոչընդոտները»։

1