Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Վարդինե Օհանյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել՝ Լիբանանի Երիտասարդության եւ սպորտի հարցերի նորանշանակ նախարար տիկին Վարդինե Օհանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:
Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Իշխանյանի ֆեսյբուքյան գրառումն ամբողջությամբ.
«Երեկ երեկոյան հեռախոսազրույց ունեցա Լիբանանի Երիտասարդության եւ սպորտի հարցերի նորանշանակ նախարար տիկին Վարդինե Օհանյանի հետ: Շնորհավորեցի նրան Լիբանանի համար զգայուն ժամանակաշրջանում այդ կարևոր ոլորտի պատասխանատվությունը նրան վստահելու կապակցությամբ:
Տիկին Օհանյանը մաղթեց, որ անխաթար լինի Արցախի կայունությունն ու զարգացման գործընթացը եւ հույս հայտնեց, որ առիթ կունենա այցելելու Արցախ՝ համատեղ ուժերով կյանքի կոչելու համագործակցության նոր ծրագրեր»: